երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ռումինիայի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը

Ռումինիայի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին այն բանից հետո, երբ Ռումինիայի տարածքում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի նոր բեկորներ, որոնք նման են ռուսաստնյան զինվորականների գործածածներին, հայտնում է Agerpres կայքը։

Շաբաթ Ռումինիայի իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել են  անօդաչու թռչող սարքերի բեկորների երկրորդ խմբաքանակը, որը կործանվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։

 Շաբաթ  նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել էր, որ բեկորների հայտնաբերումը վկայում է Ռումինիայի օդային տարածքի անընդունելի խախտման մասին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուսական հարվածները սահմանի մոտ «ապակայունացնող» են եղել, նույնիսկ եթե որևէ նշան չկա, որ Ռուսաստանը մտադիր էր թիրախավորել ՆԱՏՕ-ի անդամ երկիր Ռումինիան:

  • Կիսվել: