շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենն ընդգծել է Գրոսսիի ներդրումը Զապորոժյեի ԱԷԿ-ի տարածքում հրադադարի ապահովման գործում

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենն ընդգծել է Գրոսսիի ներդրումը Զապորոժյեի ԱԷԿ-ի տարածքում հրադադարի ապահովման գործում

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունն (ԱԷՄԳ) ու ղեկավար Ռաֆայել Գրոսսին զգալի ներդրում են ունեցել Զապորոժյեի ատոմակայանը սնուցող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման ընթացքում հրադադարի ապահովման գործում: Այս մասին Կալինինգրադում Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Լիխաչովը նախկինում հայտնել էր, որ Զապորոժյեի ատոմակայանում իրավիճակը չի բարելավվում, և որ Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորում են Էներգոդարում բնակելի ենթակառուցվածքները և այլ օբյեկտներ։

Ավելին, նա նոյեմբերի 12-ին նշել է, որ Զապորոժյեի ԱԷԿ-ի «Դնեպրովսկայա» և «Ֆեռոսպլավնայա-1» բարձրավոլտ արտաքին էլեկտրահաղորդման երկու գծերի վերականգնումից հետո կայանում էլեկտրամատակարարման իրավիճակը կայունացել է: ԱԷՄԳ-ի միջնորդությամբ կայանի մոտակայքում տեղական հրադադար է հաստատվել դրանց վերանորոգումը հեշտացնելու համար:

Նշենք, որ այսօր Կալինինգրադում մեկնարկել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հանդիպումը:

  • Կիսվել: