ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ տվել է «Արևմուտք» խմբավորման հրամանատարի անունը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ նախարար Սերգեյ Շոյգուն «ստուգել է» Ուկրաինայի օկուպացված տարածքներում ռուսական զորքերի չորրորդ խմբավորումը։ Խոսքը «Արեւմուտք» խմբավորման մասին է։ Մինչ այդ եղել են «Կենտրոնն» ու «Հարավը», երկու օր առաջ՝ «Արևելքը», գրում է BBC-ն։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Շոյգուն հրամանատարական կետում լսել է խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սիչեւոյի զեկույցը ներկա իրավիճակի և պատասխանատվության գոտում իրականացվող մարտական առաջադրանքների վերաբերյալ:
Գեներալ Սիչեւոյը Ուկրաինայում ռուսական խմբավորումների չորրորդ հրամանատարն է, ում անունը տվել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նախ գաղտնազերծվեցին գեներալներ Ալեքսանդր Լապինը և Սերգեյ Սուրովիկինը (համապատասխանաբար՝ «Կենտրոն» և «Հարավ»), այնուհետեւ Ռուստամ Մուրադովը, որը կռվել է Չեչնիայում և ղեկավարել է ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղում 2021 թվականին։
Գեներալ Սիչեւոյին լսելուց հետո Շոյգուն կարգադրել է բարձրացնել «Ռուսաստանին սահմանակից շրջանների վրայով» ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման «արդյունավետությունը»։ Բացի այդ, Շոյգուն կոչ է արել «կոշտ ճնշել» «ազատագրված բնակավայրերի գնդակոծությունը»՝ հաշվի առնելով «հակամարտության նոր միջոցների» ստացումը (հնարավոր է, խոսքը արևմտյան զենք մասին է, որոնք ուկրաինական բանակին թույլ են տալիս մեծացնել հրետակոծության շրջանակը):