ՌԴ ՆԳՆ-ից հերքել են Մոսկվայում պատանդառության մասին տեղեկությունները
ՌԴ ՆԳՆ-ում հերքել են ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, որոնք վերաբերում էին Մոսկվայի հյուսիսում պատանդառությանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախարարությունից ասել են, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի մայրաքաղաքում անհայտ տղամարդը պատանդ է վերցրել ու սպառնում է պայթյուն իրականացնել: