Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 93 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Խոսրով Պ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Ալլա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով վարորդը ու վիրավորը մայր ու որդի են։



