ՌԴ-ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զախարովկա և Իվաշկինո բնակավայրերը
Վերջին մեկ օրում Ռուսաստանի զինուժը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Զախարովկա և Իվաշկինո բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախօրեին հաղորդվել էր, որ վերահսկողության տակ են վերցվել երկու գյուղ՝ Խարկովի մարզի Արտելնոյե և Զապորոժիեի մարզի Բլագովատնոյե գյուղերը։
Զախարովկայի ազատագրումը ոչ միայն ընդլայնում է Խարկովի մարզի տարածքի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից, այլև բարենպաստ պայմաններ է ստեղծում Վոլչանսկի շրջանում հետագա առաջխաղացման համար, գրում է «Հյուսիսային քամի» Telegram ալիքը։



