չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
ՌԴ-ն կարևոր է համարում Բաքվի և Երևանի միջև միջնորդության ջանքերի կրկնօրինակումից խուսափելը

ՌԴ-ն կարևոր է համարում Բաքվի և Երևանի միջև միջնորդության ջանքերի կրկնօրինակումից խուսափելը

Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, ամենակարևորը՝ խուսափել միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
 
Նա նշել է, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
 
«Բաքվի և Երևանի հաշտեցման հիմքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է։ Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանի դելիմիտացիայի միջոցառումներ, վստահության ամրապնդում հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով, խաղաղության պայմանագրի պատրաստում: Ամենակարևորն այն է, որ խուսափենք միջնորդական ջանքերի կրկնօրինակումից ու մրցակցությունից, հասնենք դրանց սիներգիայի», - ասել է Գալուզինը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Երևանի ու Բաքվի միջև միջնորդության մասին Եգիպտոսի նախաձեռնությանը։
 
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար:

  • Կիսվել: