ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ՌԴ-ն հայտնել է առանց ՄԱԿ-ի կոչերի «Ազովստալից» միջանցքների պարբերաբար բացման մասին

ՌԴ-ն հայտնել է առանց ՄԱԿ-ի կոչերի «Ազովստալից» միջանցքների պարբերաբար բացման մասին

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կիևը չեն «համոզել» Ռուսաստանին բացել մարդասիրական միջանցքները «Ազովստալից» Մարիուպոլ, քանի որ Մոսկվան ինքն է պարբերաբար բացում դրանք։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։

Նեբենզյայի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ռուսաստան և Ուկրաինա ուղևորությունը թե՛ ԶԼՄ-ների, թե՛ արևմտյան քաղաքական գործիչների կողմից ներկայացվել է «բացարձակ խեղաթյուրված կերպով»։ Նեբենզյան նշել է, որ թվում է, թե Ուկրաինային և ՄԱԿ-ին հաջողվել է «համոզել» Ռուսաստանին՝ բացելու հումանիտար միջանցք «Ազովստալից»՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։

 

  • Կիսվել: