ՌԴ-ն անմիջապես կպատասխանի, եթե Բրիտանիան գնա էuկալացիայի Մոսկվայում բրիտանական դեսպանատան աշխատակցին hավատարմագրումից զրկելուց հետո. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն անմիջապես կպատասխանի, եթե Բրիտանիան գնա էսկալացիայի Մոսկվայում բրիտանական դեսպանատան աշխատակցին հավատարմագրումից զրկելուց հետո, Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Տրվել է նախազգուշացում, որ եթե Լոնդոնը գնա էսկալացիայի, ռուսական կողմն անհապաղ կտա անհրաժեշտ պատասխանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ դիվանագիտական հավատարմագրումից զրկվել էր բրիտանական դեսպանատան մի աշխատակից, ով, ինչպես պարզել են ռուսական հատուկ ծառայությունները, երկրում իրականացրել էր հետախուզական-քայքայիչ աշխատանք:


