ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Իսրայելը կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են անվտանգության խորհրդի ղեկավարների հանդիպում անցկացնել, որին կքննարկվեն իրավիճակը Սիրիայում և Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը, հայտնել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել հոկտեմբերի 22-ին Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի բանակցությունների արդյունքում:



