երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՌԴ ՄԻՊ-ի կարծիքով Դուրովի ձերբակալության իրական պատճառը Telegram-ը փակելու փորձն էր

ՌԴ ՄԻՊ-ի կարծիքով Դուրովի ձերբակալության իրական պատճառը Telegram-ը փակելու փորձն էր

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության իրական պատճառը համարում է մեսենջերի աշխատանքը դադարեցնելու փորձը։

«Ակնհայտ է, որ Պավել Դուրովի ձերբակալության իրական պատճառը Telegram-ը փակելու փորձն է՝ առցանց հարթակը, որտեղ կարելի է իմանալ ճշմարտությունը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Սա բողոք է առաջացնում բոլորի մոտ, ովքեր ձգտում են խոսքի ազատության և կառուցել բազմաբևեռ աշխարհ»,- գրել է Մոսկալկովան Telegram-ի իր ալիքում:

  • Կիսվել: