Ռուսաստանն այժմ ճշտում է իր միջուկային դոկտրինը. Լավրով
Ռուսաստանն այժմ ճշտում է իր միջուկային դոկտրինը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Շատ կարեւոր է հասկանալ, որ մենք մեր դոկտրինն ունենք, այդ թվում միջուկային զենքի օգտագործման մեր դոկտրինը, որն, ի դեպ, այժմ ճշտվում է եւ որի մասին ամերիկացի գործիչները շատ լավ գիտեն»,- ընդգծել է նա մամուլի ասուլիսում, որը հրավիրվել է Եմենի ԱԳՆ ղեկավար Շայա Մոհսեն ազ-Զինդանիի հետ բանակցություններից հետո: