կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ՌԴ–ի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև շփում նախատեսված չէ. Պեսկով

ՌԴ–ի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև շփում նախատեսված չէ. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդների միջև հեռախոսային բանակցություններ նախատեսված չեն։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Ոչ»,-պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք նախատեսվում են հեռախոսազրույցներ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև:
 
Ինչ վերաբերում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների շփումներին, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հորդորել է հարցն ուղղել ՊՆ-ին:
 
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ ՊՆ ղեկավար Անդրեյ Բելոուսովը և ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինը զրուցել են հեռախոսով և կարծիքներ փոխանակել ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Դիմեք պաշտպանության նախարարություն»,-պատասխանել է Պեսկովը լրագրողի այն հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյակ է շփումների մանրամասներից։
 
Պեսկովն անդրադարձել է նաև ՆԱՏՕ–ին` նշելով, որ այս պահին ՆԱՏՕ–ն թշնամական դաշինք է Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարի փոփոխությունը դժվար թե օգնի փոխել դաշինքի` ՌԴ-ին ռազմավարական ճնշման ենթարկելու քաղաքականությունը։

  • Կիսվել: