ՌԴ դատախազությունը քաղաքացիներին զգուշացրել է չմասնակցել Նավալնիի մահից հետո անցկացվող ցույցերին
Ռուսաստանի դատախազությունը զգուշացրել է քաղաքացիներին չմասնակցել Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո անցկացվող ցույցերին, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով դատախազության հայտարարությանը:
Մասնավորապես՝ նշվում է, որ այսօր մահացած ընդդիմադիր գործչի աջակիցներն ավելի վաղ հայտարարել էին, թե զանգվածային ցույց են նախատեսում Մոսկվայում։
«Զգուշացնում ենք, որ զանգվածային միջոցառումը չի արտոնվել և դրան արձագանք կտրվի օրենքի սահմաններում», -հայտարարել է դատախազությունը:
Ռուսաստանի, ինչպես նաև աշխարհի տարբեր քաղաքներում այսօր հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Պուտինին՝ 47-ամյա Նավալնու ապօրինի ազատազրկման ու մահվան համար։