ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՌԴ Ալթայի երկրամասի շրջաններից մեկի ղեկավարը սրճարանից դուրս գալու պահին սպանվել է

ՌԴ Ալթայի երկրամասի շրջաններից մեկի ղեկավարը սրճարանից դուրս գալու պահին սպանվել է

Ալթայի շրջանի Զավյալովսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Օնիշչենկոն սպանվել է սրճարանից դուրս գալու պահին։ Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանի քննչական կոմիտեից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ:

Աղբյուրը, մասնավորապես, նշում է. «2025 թվականի մարտի 4-ի կեսօրին Զավյալովո գյուղում գտնվող սրճարանից դուրս գալու պահին հրազենից սպանվել է Զավյալովսկի շրջանի վարչակազմի ղեկավարը։ Այս փաստի հիման վրա ՌԴ Քննչական կոմիտեի Ալթայի երկրամասի քննչական վարչության Բլագովեշչենսկի միջշրջանային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով»։

ՔԿ-ից նաև հայտնել են, որ հանցագործություն կատարելու կասկածանքով Զավյալովո գյուղում ձերբակալվել է տեղի բնակիչը։

«Ալթայի երկրամասի դատախազ Անտոն Գերմանը հսկողության տակ է դրել հանգամանքների պարզումը և քրեական գործի հետաքննության ընթացքը։ Նրա խնդրանքով դեպքի վայրում աշխատում է տարածքային դատախազը»,- հայտնել է շրջանային դատախազի օգնական Մարիա Անտոշկինան։

  • Կիսվել: