«Ռազմավարի պուրակի փակումը Հայաստանի դիմումի միակ առարկան չէ». Սալոնիդասը՝ Հաագայի դատարանում
«Ռազմավարի պուրակի փակումը Հայաստանի դիմումի միակ առարկան չէ»,- Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) հայտարարեց հայկական կողմի տեսակետները ներկայացնող փորձագիտական խմբի ներկայացուցիչ Կոնստանտինոս Սալոնիդասը:
Հիշեցնենք՝ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), հոկտեմբերի 14-15-ին անցկացվում են «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ: