Ռաֆահ անցակետով առաջին օգնությունը Գազա պետք է իրականացվի «մոտ մեկ-երկու օրից». ՄԱԿ
Եգիպտոսի հետ Ռաֆահ սահմանային անցակետով շրջափակված Գազայի հատվածին առաջին օգնության մատակարարումը պետք է տեղի ունենա «մոտ մեկ-երկու օրից», հայտարարել է ՄԱԿ-ը:
«Մենք քննարկումների մեջ ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու, որ Գազայում օգնության օպերացիան սկսվի հնարավորինս արագ... առաջին առաքումը պետք է սկսվի մոտ մեկ օրից», - Ժնևում ասել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ղեկավարի խոսնակ Յենս Լաերկեն: «Չեմ կարող ճշգրիտ ժամանակ նշել, բայց մենք հուսով ենք, որ դրանք կսկսվեն որքան հնարավոր է շուտ, անվտանգ, ապահով և, հուսով եմ, կայուն ձևով: Մենք պետք է ունենանք մեխանիզմ, որով դա կարող է տարածվել Գազայի հարավում: Սա չի նվազեցնում անհապաղ մարդասիրական զինադադարի մեր կոչը»: