«Ռաֆահ» անցակետով անցել է Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն մատակարարող 20 բեռնատար, ինչից հետո այն կրկին փակվել է
Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը բացվելուց կարճ ժամանակ անց կրկին փակվել է։ Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, այդ ընթացքում անցակետով անցել է հումանիտար օգնությամբ բեռնված 20 բեռնատար։
«Բժշկական պարագաներ և սննդամթերք տեղափոխող 20 բեռնատարեր հատել է «Ռաֆահ» անցակետը և փոխանցվել Պաղեստինի Կարմիր մահիկին», - ասել է Սինայում Եգիպտոսի Կարմիր մահիկի տնօրեն Խալեդ Զեյդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռաֆահ» անցակետը բացվել է պաղեստինյան անկլավի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար։