Քուվեյթը դատապարտել է Իրանի հшրձակումները
Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը «դատապարտել է Իրանի կողմից երկրի դեմ ուղղված բազմակի, նողկալի ագրեսիան»՝ իրանական հարձակումները անվանելով «իր ինքնիշխանության կոպիտ խախտում»։
Նախարարությունը շեշտել է, որ նման հարձակումները խաթարում են տարածաշրջանային և համաշխարհային լարվածության թուլացման շարունակական ջանքերը և «ներկայացնում են ուղղակի մարտահրավեր այս ուղուն աջակցող միջազգային կամքին»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Քուվեյթը «պահպանում է իր լիակատար իրավունքը՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները իր ինքնիշխանությունը պաշտպանելու, իր անվտանգությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև իր ժողովրդին և իր տարածքի բնակիչներին պաշտպանելու համար»։


