կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Քենիայում հարկերի բարձրացման դեմ հակակառավարական ցույցերի հետևանքով կան զոհեր (տեսանյութ)

Քենիայում հարկերի բարձրացման դեմ հակակառավարական ցույցերի հետևանքով կան զոհեր (տեսանյութ)

Քենիայում արդեն մի քանի օր է՝ հակակառավարական ցույցեր են. բնակիչները բողոքում են հարկերի բարձրացման դեմ, ինչպես նաև պահանջում նախագահի հրաժարականը:
 
Այսօր ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են եղել, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառվել:
 
Ցուցարարները ներխուժել են խորհրդարանի և պետական այլ կառույցների շենքեր, մայրաքաղաքի որոշ հատվածներում հրդեհ է բռնկվել:
 
ԶԼՄ-ները հայտնում են, որ կան տասնյակ զոհերի և վիրավորներ:

  • Կիսվել: