Քաբուլում դպրոցները վերաբացվել են
Աֆղանստանի մայրաքաղաքում դպրոցները վերաբացվել են: Քաբուլի տարրական դասարանի աշակերտներն արդեն կրթություն ստանալու հնարավորություն ունեն:
Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կրթության նախարարությունը հայտարարել էր, որ առայժմ դպրոց կարող են հաճախել միայն մինչև 6-րդ դասարանի աշակերտները:
Համաձայն նախարարության որոշման՝ այդ տարիքի աղջիկներն ու տղաներն իրավունք ունեն սովորելու նույն դասարանում, կին ուսուցիչներին նույնպես հնարավորություն է տրվել շարունակել աշխատանքը: