շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սմոլենսկի մարզի դատախազ է նշանակել Սերգեյ Էդուարդի Կարապետյանին: Փաստաթուղթը ստորագրվել է նոյեմբերի 4-ին, հայտնում է gtrksmolensk.ru-ն:

Սերգեյ Կարապետյանը ծնվել է 1978 թ. հուլիսի 21-ին Ռոստովի շրջանում: 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսագիտական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը:

Դոնի Ռոստովի Պրոլետարական շրջանի դատախազությունում սկսել է աշխատել որպես քննիչ, մինչեւ նշանակումը Կրասնոյարսկի երկրամասի դատախազի տեղակալն էր:

Սերգեյ Կարապետյանը Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում աշխատելու է 5 տարի ժամկետով:

 

  • Կիսվել: