երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Պուտինը ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին

Պուտինը ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին։ Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
 
«Պետությանն ու ժողովրդին մատուցած հատուկ ծառայությունների համար Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում շնորհել Վլադիմիր Թեոդորովիչ Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի պետական ​​բյուջետային մշակութային հաստատության «Մոսկվայի միջազգային երաժշտության տան» նախագահին», - ասվում է փաստաթղթում։
Իր նվագախմբի հետ միասին Սպիվակովը բազմիցս համերգներ է տվել Հայաստանում. հատկապես նշանակալի էր նրանց ելույթը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։ Երաժիշտը բարեգործական համերգ է տվել 2022 թվականին՝ ի աջակցություն 2020 թվականի պատերազմից հետո Երևանի Զինվորների տանը բուժում և վերականգնողական կուրս անցնող զինվորականներին։
1989 թվականին վիրտուոզ ջութակահարը արժանացել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 1999 թվականին ստացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։
Երաժիշտը Հայաստանի հետ կապված է նաև անձնական կյանքով՝ նրա կինը հայ է՝ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան է։ Նրանք ունեն երեք դուստր։

  • Կիսվել: