Պուտինը, Մակրոնը և Շոլցը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
՛՛Պուտինը Մակրոնի և Շոլցի հետ զրույցում մատնանշել է Կիևի ուժայինների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման բազմաթիվ փաստեր և կոչ է արել ազդել Ուկրաինայի իշխանությունների վրա՝ երկրում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները դադարեցնելու համար՛՛,-ասված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Պուտինը գործընկերներին պատմել է վերջին օրերին կայացած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին:
Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Գերմանիայի կառավարությունը՝ նշելով, որ Շոլցն ու Մակրոնը Պուտինի հետ զրույցում ընդգծել են Ուկրաինայում կրակը դադարեցնելու և դիվանագիտական լուծում գտնելու անհրաժեշտությունը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: