երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Պուտինը Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել

Պուտինը Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ներքին զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել։ Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, տեղեկությունը հաստատել է չեչենական խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը։

Նա ընդգծել է Կադիրովի ներդրումը Չեչնիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Դաուդովը շնորհավորել է Չեչնիայի ղեկավարին՝ նոր կոչման համար։ 

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հաղորդել էր, որ  Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը մասնակցում են Կադիրովների գերդաստանի բոլոր տղամարդիկ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: