Պուտինը չի մասնակցի Ճապոնիայի նախկին վարչապետի հուղարկավորությանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը։ Պուտինի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցը մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի–ն։
Ըստ Պեսկովի՝ հուղարկավորությանը Ռուսաստանի ներկայացուցիչների ներկայությունը կախված է արարողակարգային կանոններից։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետի դեմ մահափորձը կատարվել էր Ճապոնիայի Նարա քաղաքում, ինչի հետևանքով Սինձո Աբեն մահացել է։