երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր

եռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահները:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել փոխշահավետ առևտրային և ներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման միջոցով:

Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, ներառյալ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ երկխոսության առաջմղմանը:

  • Կիսվել: