երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Պուտինը ֆիզիկական անձանց արգելել է ԵԱՏՄ երկրներ արտահանել ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ գումար

Պուտինը ֆիզիկական անձանց արգելել է ԵԱՏՄ երկրներ արտահանել ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ գումար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար դուրս բերել ԵԱՏՄ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սահմանել արգելք Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ, Ադրբեջանական Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն և Ուզբեկստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության կանխիկ արժույթի դուրսբերման վրա ֆիզիկական անձանց կողմից՝ 1 միլիոն ռուբլին գերազանցող գումարի չափով, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ անկախ գումարից», - ասվում է փաստաթղթում։

  • Կիսվել: