չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Պուտինն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին առայժմ ոչինչ չի ասել

Պուտինն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մասին առայժմ ոչինչ չի ասել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից մարտի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններին նրա մասնակցության հնարավորության մասին մինչ այժմ հայտարարություններ չեն եղել: Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա առաջարկել է լրագրողներին համբերատար լինել։
Ավելի վաղ Դաշնության խորհուրդը ՌԴ նախագահի ընտրությունները նշանակել էր 2024 թվականի մարտի 17-ին, համապատասխան որոշումը պալատն ընդունել է այսօր կայացած նիստում:

  • Կիսվել: