Պուտինի հրամանագրով Սերգեյ Կարապետյանը նշանակվել է Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Սերգեյ Կարապետյանին Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում նշանակելու մասին, տեղեկացնում է Ռուսաևմինֆո-ն:
Պուտինի հրամանագրում նշված է. «Սերգեյ Էդուարդի Կարապետյանին 5 տարի ժամկետով նշանակել Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում»:
Նշվում է նաև, որ 41-ամյա Սերգեյ Կարապետյանը 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի Իրավաբանության ֆակուլտետը, որից հետո աշխատել է դատախազության համակարգում: Կրասնոյարսկի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2018 թ. հունվարից: