Պուտին-Կիմ Չեն Ըն դեմ առ դեմ բանակցություններն ավարտվել են
Պուտին-Կիմ Չեն Ըն դեմ առ դեմ բանակցություններն ավարտվել են, ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։
Փաստաթղթի բովանդակության մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է, որ համաձայնագիրը կձևավորի երկու երկրների հարաբերությունները «երկարաժամկետ հեռանկարում»:
Ակնկալվում է, որ այն կփոխարինի այլ փաստաթղթերի, մասնավորապես՝ 1961 թվականի Բարեկամության և փոխօգնության պայմանագրին, 2000 թվականի Բարեկամության, բարիդրացիության և համագործակցության պայմանագրին, ինչպես նաև 2000 և 2001 թվականների Մոսկվայի և Փհենյանի հռչակագրերին: