շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պետքարտուղար Ռուբիոն ԱՄՆ օգնությունն է առաջարկել Հնդկաստան-Պակիստան լարվածության նվազեցման հարցում

Պետքարտուղար Ռուբիոն ԱՄՆ օգնությունն է առաջարկել Հնդկաստան-Պակիստան լարվածության նվազեցման հարցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել պակիստանյան բանակի գլխավոր հրամանատար Մունիրոմի հետ՝ Իսլամաբադին առաջարկելով Վաշինգտոնի օգնությունը Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է պետքարտուղարությունը։

«Նա շարունակել է կողմերին կոչ անել լարվածության նվազեցման ուղիներ փնտրել և առաջարկել է ԱՄՆ օգնությունը՝ կառուցողական բանակցությունների մեկնարկի համար՝ հետագա հակամարտություններին խուսափելու նպատակով»,- հաղորդում են պետքարտուղարությունից։

  • Կիսվել: