ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պեսկովը հայտնել է Զելենսկու հետ բանակցություններին Պուտինի պատրաստակամության մասին

Պեսկովը հայտնել է Զելենսկու հետ բանակցություններին Պուտինի պատրաստակամության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցությունների, այդ թվում՝ Վլադիմիր 

Զելենսկու հետ։ Սակայն Զելենսկու իրավասությունը որպես Ուկրաինայի առաջնորդ կասկածներ է 

հարուցում, ճեպազրույցում նշել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Պուտինն ինքը բազմիցս ասել է, որ անհրաժեշտության դեպքում կբանակցի Զելենսկու հետ»,- հիշեցրել է Պեսկովը։

«Միեւնույն ժամանակ, համաձայնագրերի իրավական ամրագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ 

հաշվի առնելով այն իրողությունը, որը վկայում է անձամբ Զելենսկու լեգիտիմությունը վիճարկելու 

հնարավորության մասին»,- ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: