չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Պեսկովն ասել է` Պուտինը որ դեպքում կայցելի Թուրքիա

Պեսկովն ասել է` Պուտինը որ դեպքում կայցելի Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու առաջարկից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը։ Տեղեկությունը հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Թուրքիա, սպասում է Կրեմլի պատասխանին։
«Այո, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում», - ասել է Պեսկովը լրագրողներին:
 
Նա նշել է, որ որոշակի դադար է ստեղծվել և՛ միջկառավարական հանձնաժողովի, և՛ երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի աշխատանքներում ( բարձրագույն մարմինը գլխավորում են երկու նախագահները): Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է այդ բոլոր միջոցառումներն անցկացնել Թուրքիայում։ «Նախագահ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը»,– նշել է Պեսկովը:
 
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:

  • Կիսվել: