կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պենտագոնի ղեկավարը խոստացել է շարունակել ռազմական մատակարարումներն Ուկրաինային

Պենտագոնի ղեկավարը խոստացել է շարունակել ռազմական մատակարարումներն Ուկրաինային

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովին ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական մատակարարումները Կիևին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Պենտագոնին:

Նախարարները նաև քննարկել են նախորդ շաբաթ Բրյուսելում (Բելգիա) Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի (UDC) հանդիպման հաջող արդյունքները և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

  • Կիսվել: