Պայթյուններ՝ ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում
Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Pars Today-ը։
Արաբական Միացյալ Էմիրությունների Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը ներկայում արձագանքում են Իրանից եկող հրթիռներին և անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ)։
Ըստ հայտարարության՝ լսվող ձայները պաշտպանական համակարգերի կողմից հրթիռներն ու ԱԹՍ-ները խոցելու արդյունք են։


