Պայթյուն է տեղի ունեցել Լեհաստանի զինագործարանում
Ուժեղ պայթյուն Է տեղի ունեցել Mesko զինագործարանում, որը գտնվում Է կենտրոնական Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննայա քաղաքում: Այդ մասին հաղորդում Է Polsat հեռուստաալիքը:
«Mesko զինագործարանում ճայթել են պայթուցիկ նյութերը: Պայթյունից զոհվել Է 41-ամյա մի կին»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
RMF FM ռադիոկայանի տվյալներով՝ պայթյունը տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ գործարանի աշխատակցուհին փաթեթավորում Էր պայթուցիկ նյութերը:
Mesko-ն զինամթերքի եւ հրթիռների արտադրող Է, ինչպես նաեւ համալրող մասեր Է արտադրում աշխարհի խոշորագույն զինագործական ընկերությունների համար:
Սկարժիսկո-Կամեննայա քաղաքի գործարանում արտադրվում են այդ թվում՝ Grom եւ Piorun դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: