Պավել Դուրովը կարող է կալանքի տակ մնալ մինչև օգոստոսի 28-ը
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կարող է կալանքի տակ մնալ մինչև օգոստոսի 28-ը, հայտնել են Փարիզի դատախազությունից։
Հաղորդվում է, որ որ Telegram-ի ղեկավարի դեմ գործը բացվել է հուլիսի 8-ին, նրան 12 հանցագործության մեղադրանք է առաջադրվել:
Դուրովի գործի հետաքննությամբ զբաղվում է կիբեռհանցագործության և խարդախության դեմ պայքարի ազգային վարչությունը, գործակալությանը հայտնել է ֆրանսիական ոստիկանության աղբյուրը: