չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Պատրաստ ենք կոմունիկացիաների բացմանը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի. Ադրբեջանի վարչապետ

Պատրաստ ենք կոմունիկացիաների բացմանը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի. Ադրբեջանի վարչապետ

Ադրբեջանը պատրաստ է հաղորդակցությունների բացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի միջազգային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Ադրբեջանական կողմը շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, բայց դա կախված է ոչ միայն մեզանից։ Մենք պատրաստ ենք սկսել գործընթացը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նույն միջոցառմանն իր ելույթում Փաշինյանն ասել էր, որ առանց ճանապարհների բացման Հարավային Կովկասում խաղաղության կառուցումն անհնարին է և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:


  • Կիսվել: