Պաշտոնից ազատվել է Ադրբեջանի ՊՆ տեղակալ, ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրովը
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը տեղափոխվել է պահեստազոր՝ զինծառայության տարիքային սահմանափակման պատճառով, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի համապատասխան հրամանը հրապարակվել է մայիսի 11-ին` պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։