ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Փաշինյանը ցանկանում է վայելել ԵԱՏՄ-ի առավելությունները, մինչև ՀՀ-ին հրավիրեն անդամակցել ԵՄ-ին

Փաշինյանը ցանկանում է վայելել ԵԱՏՄ-ի առավելությունները, մինչև ՀՀ-ին հրավիրեն անդամակցել ԵՄ-ին

Մեդվեդևը կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է շարունակել վայելել ԵԱՏՄ-ի առավելությունները՝ շահույթ ստանալով Ռուսաստանից և միութենական այլ երկրներից, մինչև Հայաստանին հրավիրեն անդամակցել ԵՄ-ին, հաղորդում է РИА Новости-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հանրաքավե չի անցկացնելու, քանի որ մոտ չէ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին, կամ պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամագրվելուն։

Այս կերպ  Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս առաջնորդների նամակին, ըստ որի՝ նրանք կոչ են արել Հայաստանի իշխանություններին ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամագրվելու մասին ներպետական հանրաքվե անցկացնել։

  • Կիսվել: