Փարիզում պրեֆեկտուրայի շենքի վրա հարձակման հետևանքով 4 ոստիկան է զոհվել
Փարիզում պրեֆեկտուրայի շենքի վրա հարձակման հետևանքով 4 ոստիկան է զոհվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Հարձակում գործած անձը, ով պրեֆեկտուրայի աշխատակից է, ևս մահացել է:
Ըստ նախնական վարկածի` հարձակումը կարող է տեղի ունեցել աշխատակիցների միջև ներքին կոնֆլիկտի պատճառով:
Ոստիկանների վրա նա հարձակվել է կերամիկական դանակով, որը չէր հայտնաբերվել պրեֆեկտուրա մտնելիս` մետաղադետեկտորով ստուգման ժամանակ: Ոստիկանության շենքի մոտակա մետրոկայարանն անվտանգության նկատառումներով փակվել է:
Այս նյութը հասանելի է նաևРусский