չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Փարիզի քաղաքապետը կմասնակցի նախագահական ընտրապայքարին

Փարիզի քաղաքապետը կմասնակցի նախագահական ընտրապայքարին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն դարձել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական թեկնածու՝ սոցիալիստական կուսակցությունից՝ ստանալով իր կուսակիցների ձայների ավելի քան 70%-ը, տեղեկացնում է Euronews-ը:

Իդալգոն առաջին կինն է, որը գլխավորել է Ֆրանսիայի մայրաքաղաքը: Նա վստահ է, որ հնարավորություն ունի դառնալ հանրապետության առաջին կին ղեկավարը:

Նշենք, որ Ֆրանսիայում տասներկուերորդ նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է 2022 թ. ապրիլի 10-ին, երկրորդը տեղի կունենա ապրիլի 24-ին, եթե թեկնածուներից որևէ մեկը ձայների բացարձակ մեծամասնություն չստանա:

Հավելենք նաև, որ մինչ այժմ նախագահի պաշտոնի համար պայքարելու ցանկություն է հայտնել 13 թեկնածու:

 

  • Կիսվել: