երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Որքան հեռու պետք է մղել սպառնալիքը ՌԴ սահմաններից, կախված է Կիևին տված զենքից. Շոյգու

Որքան հեռու պետք է մղել սպառնալիքը ՌԴ սահմաններից, կախված է Կիևին տված զենքից. Շոյգու

Թե որքանով Ռուսաստանը ստիպված կլինի հեռացնել արևմտյան սպառնալիքը իր սահմաններից, կախված է նրանից, թե ինչ զենք կմատակարարվի Ուկրաինային։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում, որի մի հատված Պավել Զարուբինը հրապարակել է իր Telegram ալիքում։
 
«Դա կախված է այն զենքից, որը կտրվի (Կիևին Արևմուտքի կողմից)», - ասել է Շոյգուն:
Ավելի վաղ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «որքան ավելի հեռահար արևմտյան համակարգեր մտնեն Ուկրաինա, այնքան ավելի հեռու ստիպված կլինենք հեռացնել սպառնալիքը մեր սահմաններից»:

  • Կիսվել: