ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Որպես «ԱրԲատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով գլխավոր կասկածյալներ են դիտարկվում Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության դիվերսանտները. RT

Որպես «ԱրԲատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով գլխավոր կասկածյալներ են դիտարկվում Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության դիվերսանտները. RT

Որպես «ԱրԲատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով գլխավոր կասկածյալներ են դիտարկվում Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության դիվերսանտները: Այս մասին RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ Սարգսյանին հետևում էին տարեսկզբից, իսկ ուկրաինական հատուկ ծառայությունները 3 ամսից ավելի մշակում էին գործողությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏԱՍՍ-ը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, գրել էր, որ տեղի ունեցածը մանրակրկիտ ծրագրավորված մահափորձ է եղել։

Իրավապահ մարմինները ավելի վաղ հայտարարել էին՝ Մոսկվայում պայթյունի հետևանքով մահացած «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ էր ներգրավված։

Հետաքննության տվյալներով՝ մահափորձը նախապատրաստողներից յուրաքանչյուրի դերը նախապես են բաշխել։ Նրանցից ոմանք հետևել են Սարգսյանին, ոմանք էլ մասնակցել են պայթյունի իրականացմանը:

  • Կիսվել: