Որ հանդիպումները բաց կթողնի Բարսելոնայի պաշտպանը․ հայտնի են մանրամասները
«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն, ով վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ինտերի» դեմ (3:3), անցել է բժշկական հետազոտություն։
Ակումբի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ 26-ամյա ֆրանսիացու մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանային վնասվածք։ Վերականգնման ժամկետները չեն նշվում։
Մամուլի տվյալներով՝ Կունդեն բաց կթողնի «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումը, որը կայանալու է մայիսի 6-ին, ինչպես նաև Լա Լիգայի «Ռեալի» դեմ խաղը՝ մայիսի 11-ին։