Նորվեգիայում վերստեղծել են վիկինգ կնոջ դեմքը
Հնագետները վերստեղծել են վիկինգ կնոջ դեմքը՝ պատերազմից մնացած սպին գլխի վրա, տեղեկացնում է actualnews.org-ը:
Նորվեգիայում հնագետները հայտնաբերել են վիկինգ կնոջ կմախք և վերակազմել են ռազմուհու դեմքը:
Պեղումներն իրականացվել են Սոլորում՝ վիկինգների գերեզմանոցում: Հայտնաբերելով կնոջ գերեզմանը՝ հնագետները սկզբում ենթադրել են, որ այն մնացել է սովորական թաղումից հետո, սակայն ավելի ուշ հայտնաբերել են զենք և զրահներ:
Ածխածնային անալիզից հետո գիտնականները որոշել են կնոջ կմախքի տարիքը: Հետազոտությունը պարզել է, որ նա ապրել է մոտ 1000 տարի առաջ:
Ռազմուհու գլխին պատերազմական սպի կա, որը, ըստ գիտնականների, նա ստացել է այդ ժամանակներում գործածվող թրից:
Այս հետազոտությունը լիովին ապացուցում է, որ վիկինգների շրջանում եղել են նաև տղամարդկանց կողքին հավասարապես մարտնչող կանայք:
Նշվում է, որ գերեզմանոցում հայտնաբերվել են նաև նետաման, նետ ու աղեղ: