Նոր հրետակոծություն է արձանագրվել Լիբանանի տարածքից. ՑԱԽԱԼ
Իսրայելական զինվորականները նոր հրետակոծություն են արձանագրել Լիբանանի տարածքից: Այս մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ կրակը բացվել է Իսրայելի հյուսիսում գտնվող սահմանամերձ շրջանների ուղղությամբ։ Այնտեղ մի քանի վայրերում օդային տագնապ է հայտարարվել։
Ընդհանուր առմամբ զինվորականները ֆիքսել են երեք արկի արձակում, որոնցից մեկն ընկել է իսրայելցի զինվորների անմիջական հարևանությամբ, իսկ մյուսները որսացվել են:
Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։


