կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Նիգերը դարձել է առաջին երկիրը, որը ձեռք է բերել Hürkuş թուրքական ուսումնավարժանքային ինքնաթիռը

Նիգերը դարձել է առաջին երկիրը, որը ձեռք է բերել Hürkuş թուրքական ուսումնավարժանքային ինքնաթիռը

Նիգերը դարձել է առաջին երկիրը, որը ձեռք է բերել Hürkuş թուրքական ուսումնավարժանքային ինքնաթիռը, որը կառուցվել է Turkish Aerospace Industries (TAI)-ի կողմից, հաղորդում է Defense News-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել է իր նիգերացիա պաշտոնակցի հետ երկու երկրների միջեւ հարաբերությունները: Էրդողանը հայտարարել է, որ Bayraktar դրոնները, Hürkuş ինքնաթիռներն ու զրահատրանսպորտը, որոնք Նիգերը ձեռք կբերի Թուրքիայից, կամրապնդեն զինված ուժերն ու անվտանգության ուժերը:
 
Հայտնի չէ՝ քանի ինքնթիռ է ձեռք բերել Նիգերի Հանրապետությունը:
 
Hürkuş-ը երկտեղանի ինքնաթիռ է, որը նախատեսված է օդաչուների ուսուցման եւ հետախուզական կամ անգամ թեթեւ մարտական խնդիրներ կատարելու համար: Hürkuş-C տարբերակը ստեղծված է օդից անմիջական աջակցության համար: Այն կարող է կրել 3000 ֆունտ սպառազինություն եւ թռնել անպատրաստ թռիչքային ու վայրէջքային ուղիների պայմաններում:

  • Կիսվել: