երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Նեթանյահուն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Նեթանյահուն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Կողմերը ջերմ շնորհավորանքներ են փոխանակել Մեծ Հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը առողջության և բարեկեցության մաղթանքներ է փոխանցել Իսրայելում բնակվող վետերաններին:

Նշվել է երկու երկրների վճռականությունը՝ հակազդելու Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմությունը կեղծելու փորձերին։

Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ ընդգծվել է Կարմիր բանակի և ամբողջ սովետական ժողովրդի վճռական ներդրումը նացիզմի պարտության մեջ: Պատերազմի հերոսների, հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակը սրբորեն հարգվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իսրայելում, որտեղ մայիսի 9-ը նույնպես պետական տոնացույց է։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ երկկողմ հարաբերությունների շուրջ արդիական հարցերը:

  • Կիսվել: